Խոշոր պայթյուն է որոտացել Աֆղանստանի Նանգարհար նահանգում
Աֆղանստանի Նանգարհար նահանգի Ջալալաբադ քաղաքում երկու հզոր պայթյուն է որոտացել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։
Զոհերի և վիրավորների մասին դեռ տեղեկություններ չկան։ Պաշտոնյաները դեռ չեն հաստատել միջադեպը։
Ավելի վաղ Sputnik ռադիոն հայտնել էր, որ Աֆղանստանի հյուսիս-արևելքում գտնվող Կունդուզի շիա մզկիթում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը գերազանցել է հարյուրը։