Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսի նոր բռնկում
Երեքշաբթի օրը Չինաստանում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 109 նոր դեպք, ասվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության պետական կոմիտեի հայտարարության մեջ։
Վարակման տեղական դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Ռուսաստանին սահմանակից հյուսիսային Հեյլունցզյան նահանգում (35 դեպք):
Երկուշաբթի օրը Չինաստանում հայտնաբերվել է COVID-19 վարակի 71 դեպք։