Սննդային թունավորում՝ Իրաքում․ կան զոհեր և մոտ 400 հոսպիտալացված մարդ
Իրաքի արևելքում գտնվող Մայսան նահանգում մոտ 400 մարդ հոսպիտալացվել է սննդային թունավորմամբ։ Այս մասին հայտնում է տեղի առողջապահության վարչությունը։
«390 քաղաքացի թունավորվել է, մեծ մասը դուրս է գրվել հիվանդանոցներից, 17 հոգի շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը գնահատվում է ծանր», - ասված է հայտարարության մեջ։ Գերատեսչության տվյալներով՝ երկու մարդ մահացել է։
Տեղի իշխանությունները միջադեպի հետաքննություն են սկսել։
Հաղորդվում է նաեւ, որ տեղացիները ջարդուփշուր են արել ռեստորանը, որտեղ իբր մատուցվել է փչացած ուտեստը։ Սոցցանցերում մարդիկ քննադատում էին նաև ռեստորանների սեփականատերերի և աշխատակիցների նկատմամբ դատական հետապնդումների դանդաղ տեմպերը՝ պահանջելով ամենախիստ պատժամիջոցները։