ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 47 միլիոնի
Նոյեմբերի 3-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը (COVID-19) հասել է 248 283 347-ի։
Առցանց վիճակագրության համաձայն՝ օրական աճը կազմել է 415 425։
Համաճարակի ողջ ընթացքում մահացել է 5,028,609 մարդ, ապաքինվել է 224,990,340 մարդ։
Վարակվածների թվով առաջատարը ԱՄՆ-ն է (46,999,771), 2-րդը՝ Հնդկաստանը (34,308,140), 3-րդը՝ Բրազիլիան (21,821,124), որին հաջորդում են Մեծ Բրիտանիան (9,130,857) և Ռուսաստանը (8,593,200)։