Պանամայում Հելոուինի տոնակատարության ժամանակ սպանվել է 8 մարդ
«Squid Game» հեռուստասերիալի հիթային ոճով, տարազներով երեկույթի ժամանակ սպանվել է ութ մարդ։ Ողբերգությունը տեղի է ունեցել Պանամայում Հելոուինի տոնակատարության ժամանակ, հայտնում է TN News-ը։
Նախնական տվյալներով՝ տեղի երկու ավազակախմբեր կրակ են բացել։ Բացի ութ զոհերից, ևս 7-ը վիրավորվել են։ Դատախազ Ռաֆայել Բալոյեսը հայտնել է, որ կրակոցները սկսվել են այն բանից հետո, երբ ավազակներից մեկը կրակել է հակառակորդ խմբի անդամի վրա։
Իրավապահ մարմինները մինչ այժմ բերման են ենթարկել ընդամենը երկու հոգու։