Ուզում ենք ստեղծել մի նոր քրեակատարողական հիմնարկ, որտեղ գտնվելը ինչ-որ իմաստով կլինի օրհնություն․ Կարեն Անդրեասյան (տեսանյութ)
12 քրեակատարողական հիմնարկ կա, որոնցից երկուսը հիմա փակում են՝ «Կոշ»-ը և «Հրազդան»-ը: Այս մասին Ազգային ժողովում հայտնեց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով դատական համակարգի ու քրեակատարողական հիմնարկների խնդիրներին։
Նա նշեց, որ նախատեսվում է ևս երկու կամ երեք ՔԿՀ միավորել, բայց չայնպես, որպեսզի գործազուրկներ չլինեն։
«Չեմ կարող խոստանալ, որ նոր քրեակատարողական հիմնարկի շինարարությունը կավարտենք 2022 թվականին, բայց այն, որ 2022-ին նախատեսվում է բացարձակ նոր ՔԿՀ-ի ստեղծում, դա ակնհայտ ծրագիր է»,-ասաց Կարեն Անդրեասյանը։
Նա նկատեց, որ եթե հաջողվի, հիմնարկը կլինի «Էրեբունի» ՔԿՀ-ի նախկին տարածքում։
«Այս նոր ՔԿՀ-ն լինելու է մոդելային: Ուզում ենք նոր ՔԿՀ ստեղծել, որտեղ գտնվելը, ինչ-որ իմաստով, կլինի օրհնություն, որովհետև այնտեղ կլինեն մարդու իրավունքների համար բացարձակ լավ պաշտպանված պայմաններ, բայց նաև կարող է որոշ ՔԿՀ-ներում գտնվողների համար լինի ավելի ցավալի, որովհետև, եթե իրենք ուզում են օրենք խախտել, իրենց չի հաջողվի», - ասաց Կարեն Անդրեասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում