Ուկրաինան, անհրաժեշտության դեպքում, պետք է պատրաստ լինի ռազմական դրություն հայտարարել․ Իգոր Ռոմանենկո
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ Իգոր Ռոմանենկոն հայտարարել է, որ երկիրը պետք է պատրաստվի ռազմական դրության հաստատմանը։ Այս մասին նա ասել է «Glavred» գործակալությանը տված հարցազրույցում։
Ռոմանենկոյի խոսքով՝ 2021 թվականի գարնանը ուկրաինա-ռուսական սահմանի որոշ հատվածներում սկսվել է լարվածության աճ, ինչի կապակցությամբ պաշտոնական Կիևը պետք է զգուշանա «լայնածավալ բնույթի» կամ միջին ինտենսիվության գործողություններից։
«Ուկրաինան, անհրաժեշտության դեպքում, պետք է պատրաստ լինի ռազմական դրություն հայտարարելու»,- ասել է նա։
Նշենք, որ երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 1-ին, Politico ամսագրում հրապարակվել են արբանյակային լուսանկարներ, որոնք ցույց են տվել Ուկրաինայի հետ սահմանի մոտ Ռուսաստանի զրահատեխնիկայի, տանկերի և ինքնագնաց հրետանու կուտակումը։