Վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին
Ես այս պահին նման տեղեկություն չունեմ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է եռակողմ հանդիպում Պուտինի, Փաշինյանի և Ալիևի միջև:
Դիտարկմանը, թե Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ավելի վաղ հայտարարել է, որ կա քննարկում Փաշինյան-Ալիև հետ կապված, Հարությունյանը պատասխանեց. «Մշտապես կան որոշակի ֆորմատներ, որտեղ քննարկվում են, մասնավորապես, սահմանների հետ կապված հարցեր, ճանապարհների և ենթակառուցվածների ապաշրջափակման հետ կապված հարցեր, և այնտեղ հարցեր է կարող են քննարկվել, բայց այս պահին որևէ բան չկա»: