Թուրքական հատուկջոկատայինները Սիրիայում ոչնչացրել են «ԴԱԻՇ»-ի 236 գրոհայինի
Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հյուսիսում վնասազերծել են «ԴԱԻՇ» ահաբեկչական կազմակերպության 236 գրոհայինի, հայտնում է «Anadolu»-ն՝ հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության աղբյուրներին։
Ըստ տեղեկությունների՝ ահաբեկիչները սպանվել են բնակելի թաղամասերի և ճանապարհներին ստուգումների և հակաահաբեկչական գործողությունների ժամանակ։
Ավելի վաղ թուրքական մամուլը հայտնեց, որ այսօրվանից Թուրքիան գնոր գործողություններ կսկսի Սիրիայի հյուսիսում։