Իսրայելը ռմբակոծել է իրանական զինապահեստը Սիրիայում
Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններում գտնվող զենքի և զինամթերքի պահեստներին։
Այս մասին հայտնում է սիրիական SANA պետական գործակալությունը։
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խմբի տվյալներով՝ պահեստները պատկանել են իրանամետ աշխարհազորայիններին։