Շատ վատ է, որ պատրաստված չեք եկել. Աննա Մկրտչյանը՝ Արայիկ Հարությունյանին (տեսանյութ)
Զավեշտալի է օլիգարխների մասին հիշատակում լսել ան մարդկանցից, ում պատգամավորական ֆրակցիայում առնվազն մի քանի քրեաօլիգարխի ներկայությունն արդեն իսկ հաստատված փաստ է, և Ձեր ներկայացման տոնայնությունից զգացվում է, որ ասում եք մոտավորապես հետևյալը՝ ինչ ուզել ենք՝ էդ էլ գրել ենք, ոնց ուզելու ենք՝ տենց էլ ծախսելու ենք, մի հոգուց ենք ուզելու գնումը կատարել, մի հոգուց ենք կատարելու, կուզենանք իրավական ակտերի շրջանցմամբ անենք, այդպես էլ անելու ենք: Հարցս՝ իմաս՞տը ձեր քննարկման: Այսօր Ազգային ժողովում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին նման հարց ուղղեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Ի պատասխան՝ Հարությունյանն ասաց, որ ի տարբերություն Մկրտչյանի՝ ինքը պատրաստի տեքստերով չի եկել:
«Մեր տեքստերը տարեցտարի փոխվում են, և բյուջետային քննարկման տեքստերը թվեր են, որոնք ցույց են տալիս հստակ աճ և զարգացում, իսկ պատրաստ տեքստերով և ոչ մի բան չփոխելու մտադրությունների մասին Դուք լավ գիտեք, երբ Երևանի ավագանու անդամ էիք այն հանձնաժողովում, որը ես էի գլխավորում... լավ, այլ հանձնաժողովում: Եվ սուսուփուս գալիս, քվեարկում էիք պատրաստի տեքստերի համար և ոչ մի ելույթ չէիք ունենում, ձայն չէիք հանում և հիմա պարզապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ պատրաստի տեքստերով գալիս եք այստեղ քննարկման,- ասաց Հարությունյանը:
Աննա Մկրտչյանն իր հերթին ասաց, որ շատ վատ է, որ Հարությունյանը պատրաստված չի եկել, որովհետև նվազագույնը պետական բյուջեի քննարկումներին պետք է պատրաստված գար:
Մանրամասները՝ տեսանյութում