Վարակման 2045 և մահվան 57 դեպք. կորոնավիրուսի թվերը շարունակում են աճել
Նոյեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2045 դեպք, մահացել 50 մարդ, մահվան ևս 7 դեպք գրանցվել է, երբ անձն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, բայց մահը վրա է հասել այլ պատճառով։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 133 721 թեստավորում: Երեկ կատարվել է 13184 թեստավորում։ Վարակվածների ընդհանուր թիվն է՝ 312 674։ Առողջացել է 273 608, փաստացի այս պահին բուժվում է 31 263-ը։
Ընդհանուր առմամբ, համավարակի պատճառով մահացել է 6491 մարդ, եւս 1312 անձի մահացել է հարակից այլ հիվանդության պատճառով՝ կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով։