Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը հասել է 3342-ի Տոտենհեմը կատարել է իր պատմության ամենաթանկ տրանսֆերը Քննարկվել են Հայաստան–Ռուսաստան տնտեսական համագործակցության ընդլայնման հարցերը Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարի ոչնչացման մասին Թբիլիսի մեկնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում Հայկական ծիրանը խորհրդանշում է Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոս ԱԱ-2026․ Պորտուգալիա – Իսպանիա․ մեկնարկային կազմեր«Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան Իրավապահները կրկին առգրավված իրեր են տանում ՔԿ, Ծառուկյանին կալանքի ներկայացնելու հարցն են քննում (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր․ ՔԿ Հրշեջները կանխել են հրդեհի տարածումը Մասիսում Ինչ են քննարկել Էրդողանն ու ՆԱՏՕ-ի քարտուղարը Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ԵԱՏՄ – ԱՊՀ․ համագործակցության զարգացում՝ մրցակցության ոլորտում Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ ԱբրահամյանԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ ԶաքարյանԸնդդիմադիր կուսակցությունները հայտարարում են՝ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդումներ ենՓաստաբան Վահան Հովհաննիսյանը դիմել է ԿԸՀ և խնդրել իրեն հանել «Ուժեղ Հայաստան»–ի ցուցակից. նա ցուցակում 64–րդն էր Դու բոլորիցս ու ամեն մեկիցս գնացիր․ Նիկոլայ Եղիազարյան Հայաստանը հայտնվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենաբյուջետային ուղղությունների ցանկում Ալեքս Մարգարյանը կամային հաղթանակով դուրս եկավ Մ-20 Եվրոպայի առաջնության եզրափակիչ Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին. կա ևս մեկ ձերբակալված Ծաղկաձորում կապարակնքվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցները. Իվետա Տոնոյան (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է
Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհը տարածվել է ավելի քան 4600 հեկտար տարածքումՀարավային Կովկասում խաղաղությունն ու անվտանգությունը հատուկ նշանակություն ունեն տարածաշրջանի համար. Վրաստանի ԱԳՆ ղեկավարՈստիկանությունը բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և պահման դեպքեր Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա Մարզային դպրոցները սեպտեմբերի 1-ից կանցնեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո ԵԱՏՄ-ում գրանցվել է ՀՆԱ-ի աճ․ Հայաստանում՝ 11,9% Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի կազմակերպման հարցերը Ուկրաինայում հակամարտությունը շատ ավելի մոտ է ավարտին, քան ընդունված է կարծել․ Թրամփ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը վրեժխնդրության դրսևորում է և որևէ կապ չունի օրենքի հետ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2 սմ-ով մեկ շաբաթում Արարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին Պապոյանը ՌԴ գործընկերոջ հետ քննարկել է երկու երկրների միջև առևտրատնտեսական ընթացիկ զարգացումները Փաշինյանի դեմ պայքարը պիտի գիտելիքահեն լինի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ ՔԿՀ-ից Ի՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղnւթյան հնարավոր զարգացումըԱնչափահասների հետ աշխատանքը յուրատեսակ մոտեցում է պահանջում․ 2025-ի լավագույն համայնքային ոստիկանԿասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄԲելառուսի բանակի անձնակազմը չի ուղարկվի Ուկրաինայում կռվելու. ԼուկաշենկոԿայծակից վնասված կամրջի վերականգնումը գրեթե ավարտվել է․ վաղվանից երթևեկությունը կբացվիԵրևանում BMW-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է մեքենան, իսկ վարորդը գլխուղեղի վնասվածքով հոսպիտալացվել էԴատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալՏեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից. ՓաշինյանԵվրոպայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են հազարավոր մարդիկՈւկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր ԼայենԵթե իմ պատկերացմամբ մանդատ վերցնելը լիներ իշխանափոխություն, ապա ես կունենայի այդ մանդատը. Նաիրի ՍարգսյանՀայաստանը Պակիստանում առաջին անգամ դեսպան է նշանակել
Հասարակություն

Սուրբ Ծննդյան տոնը չպետք է աղճատվի չգիտության արդյունքում. Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ կառավարության ներկայացրած և ԱԺ առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որով առաջարկվել է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր և, մասնավորապես, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարություններին:

«ՄԻ ԱՂՃԱՏԵՔ ՏԵՐՈՒՆԻ ՏՈՆԸ

Մեկընդմիշտ ամեն ոք, մանավանդ իշխանավոր անձինք, պետք է ըմբռնեն, որ Եկեղեցին ու Պետությունն իրարից անջատ չեն. միմյանցից զատված են աշխարհիկ և հոգևոր իշխանությունները: Պետությունն այն տունն է, որի ներքո կան և գործում են Ազգն ու ազգային կառույցները: Հետևաբար, երբ իշխանությունները ցանկանում են Պետության համար որևէ կարգ և օրենք սահմանան՝ պարտավոր են լսելու Պետության ազգային կառույցների խոսքը և հաշվի նստելու նրանց հետ, ի մասնավորի՝ ազգային միեղեն հոգևոր ինստիտուտ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:

Ամանորյա տոնական օրերին միաձուլված են Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի մի քանի օրեր (այս տոնը Հայոց Եկեղեցին տոնակատարում է 8 օր): Հետևաբար, երբ կրճատվում են ամանորյա տոնական օրերը՝ հարգարժան նախարար Տիար Վահան Քերոբյանը պետք է մասնավոր կերպով հանդիպեր և խորհրդակցեր Ազգային եկեղեցու հետ՝ լսելով աստվածաբան-տոնագետների կարծիքը, որից հետո իր թիմով ձևեր աշխատանքային օրերը կրճատելու նախագիծը:

Ողջ եկեղեցական տոնացույցում միմիայն երկու տոն կա, որոնք ունեն Ճրագալույց-նախատոնակ՝ Սբ Ծնունդ և Սբ Հարություն: Եթե Սբ Հարությունն անշարժապես տոնախմբվում է կիրակի օրը, ապա Սբ Ծնունդն անշարժ է ամսաթվով՝ հունվար 6, ուստի այս տոնի Ճրագալույցը շաբաթվա օրերով փոփոխական է:

Հոգևոր խորհրդաբանությամբ նախատոնակը բուն տոնից զատելը՝ սխալ է, անընդունելի: Այդ օրը հայ քրիստոնյան ազատ պետք է լինի մարմնավոր զբաղմունքից, առավոտից ի վեր պետք է ապրի Տիրոջ ծննդյան խորհրդով, նախապատրաստվի հոգևոր տոնախմբությանը սուրբ տաճարում, որից հետո էլ՝ ընտանեկան հարկում, ողջ ընտանիքով, Ճրագալույցի տոնական ընթրիքին:

Դուք, սիրելի իշխանավոր անձինք, սիրում եք Ձեզ համարել Ազգային եկեղեցու հարազատ զավակներ. կեցցեք, փառք Տիրոջ, գոհություն ենք ապրում, բայց լինելով հարազատ զավակներ և հետևորդներ՝ միաժամանակ գիտցեք նաև ուսանել ու հարգել Ձեր Մայր Եկեղեցու կարգերը, ավանդություններն ու ավանդույթները:

Սիրով և ակնածանքով ունկդիր եղեք Լուսո Խորան Մայր Աթոռի ձայնին, քանզի ձայնն այս արդար ու քաղցր հնչում է բացառապես ի շինություն Ազգիս հայոց և ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու՝ մեզ ամենքիս:

Հավատացեք, որ այսպես՝ հոգևորապես մաքրագործված ու զորեղացած, մտավորապես ազնվացած ու իմաստնացած, միմիայն այսպես կարող ենք կառուցել լույսի, հույսի և հզոր ՀԱՅԱՍՏԱՆ:

Արդ, կանգ առեք մի պահ և լսեցեք, մանավանդ Դուք՝ հարգարժան պատգամավորներ Ազգային ժողովի, որպեսզի սխալ չգործեք, որպեսզի չդավեք Ձեր հոգևոր ծնողին՝ Եկեղեցուն Հայկական. Սուրբ Ծնունդն սկիզբն է հայ քրիստոնյայի բարեպաշտության, այդ տոնը չպետք է աղճատվի չգիտության արդյունքում»,- գրել է Ասողիկ աբեղա Կարապետյանը: