Աղվան Հովսեփյանի կալանավորումը երկարացվեց ևս երկու ամսով. դատավորը բավարարեց քննիչի միջնորդությունը
Աղվան Հովսեփյանի կալանավորումը երկարացվեց ևս երկու ամսով։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, բավարարեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»֊ն տեղեկացավ փսստաբան Էրիկ Ալեքսանյանից։
Դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Աղվան Հովսեփյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդություն էր ներկայացվել, որը մակագրվել է նորանշանակ դատավոր Դավիթ Արղամանյանին՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի որդուն, ինչը պաշտպանության կողմը պատահական չի համարել։