«Լիվերպուլը» ցանկանում է գնել Լուկա Յովիչին
Անգլիական «Լիվերպուլը» դիտարկում է թիմ հրավիրել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչին։
Այս մասին հայտնում է Goal.com-ը։ Յուրգեն Կլոպպն անձամբ երկրպագում է Յովիչին և ցանկանում է հաջորդ տարի թիմում տեսնել նրան։
Նշենք նաև, որ մադրիդյան թիմը հույսեր չի կապում Յովիչի հետ և հեշտությամբ նրան բաց կթողնի այլ ակումբ։ Ընդգծենք, որ Յովիչի ծառայություններով հետաքրքրված է նաև «Միլանը»։