«Ինտերն» ու Նիկոլո Բարելան համաձայնության հասան
«Ինտերը» համաձայնության է եկել Նիկոլո Բարելլայի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, հայտնում է Calcio Mercato-ն:
24-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին, սակայն Իտալիայի չեմպիոնները ցանկանում են նրան թիմում պահել ևս երկու տարով:
Բարելլան պատրաստ է իր ապագան կապել միլանյան թիմի հետ այն բանից հետո, երբ նրան առաջարկեցին տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձի բարձրացում: