Իվան Պերիշիչը կհեռանա «Ինտերից»
Corriere Dello Sport-ը հայտնում է, որ Իվան Պերիշիչը 2022 թվականի ամռանը կհեռանա «Ինտերից»:
Խորվաթ ֆուտբոլիստի և թիմի միջև պայմանագրի երկարաձգման մասին դեռևս տեղեկություններ չկան։ Լուրեր կան, որ Պերիշիչի ծառայություններով հետքրքրված են անգլիական մի շարք ակումբներ։
Այս մրցաշրջանում Իտալիայի A Seria-ում Պերիշիչը դարձել է 2 գոլի հեղինակ։