«Միլանը» նոր պայմանագիր կառաջարկի Ռաֆայել Լեաոյին
Իտալական «Միլանը» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել թիմի պորտուգալացի ֆուտբոլիստ Ռաֆայել Լեաոյին։
Այս մասն տեղեկանում ենք Goal.com-ից։ Նշվում է, որ թիմը գոհ է Լեաոյի մրցելույթներից և ցանկանում է մինչև 2026 թվականը երկարաձգել ֆուտբոլիստի պայմանագիրը։ Լեաոն անձամբ ցանկանում է մնալ միլանյան թիմում։
Նշենք նաև, որ անցած ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Լեաոն մոտ էր թիմից հեռանալուն։