Զլատան Իբրահիմովիչը խոսել է Մեսսիի և «ՊՍԺ»-ի մասին
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է հարձակվող Լիոնել Մեսսիի՝« ՊՍԺ» տեղափոխությունը։ Զլատանը փարիզյան ակումբում հանդես է եկել 2012-2016 թվականներին։
-Սա լավ մարտահրավեր է Մեսսիի համար։ Նա կփորձի ինչ-որ նոր բան անել Բարսելոնայում երկար ժամանակ անցկացնելուց հետո՝ շատ հավակնոտ ակումբում, որը ցանկանում է հաղթել և թափ է հավաքում:
- Այսօրվա ՊՍԺ-ն ավելի լավն է, քան քո ժամանակին:
-Ոչ, մենք թիմ էինք: Մեր օրերում սա թիմ չէ»,- ասել է Իբրահիմովիչը Téléfoot-ին տված հարցազրույցում: