Պեսկովը խոսել է Պուտին–Բայդեն հնարավոր հանդիպման մասին
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը փոխադարձաբար շահագրգռված են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև անձնական շփումների անցկացման հարցում, դրանց ժամկետները կորոշվեն։
Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կա փոխադարձ շահագրգռվածություն նման շփումների անցկացման հարցում, ժամկետները կորոշվեն»,- ասել է Պեսկովը։