Քաբուլի զինվորական հոսպիտալի մոտ ուժգին պայթյուն է որոտացել
Քաբուլի կենտրոնում գտնվող զինվորական հոսպիտալի մոտ պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի անվտանգության ոլորտի աղբյուրին։
Հաղորդվում է, որ դեպքի վայրից լսվում են նաև կրակոցների ձայներ։ Միջադեպի մանրամասները հետաքննվում են։
Զոհերի և վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան։ Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։