Ռուսաստանում 1 օրում կորոնավիրուսից մահացել է 1178 մարդ
Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում կրկին գրանցվել է COVID-19-ից մահացությունների ռեկորդային քանակ՝ համաճարակի սկզբից ի վեր։
Երկրում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններից մահացել է 1178 մարդ, գրանցվել է վարակման 39008 նոր դեպք։ Այս մասին ասվում է օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ։
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից Ռուսաստանում գրանցվել է վարակման 8 593 200 դեպք և 240 871 մահ։