Այդ մեքենաներով կաշխատեն նրանք, ովքեր ունեն ցանկություն․ «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրենի արձագանքը՝ վարորդների բողոքի ակցիային (տեսանյութ)
Կանչերն ավելացել են, իսկ աշխատավարձը՝ ոչ։ Այս մասին լրագրողների հետ զրուցյում ասացին Շտապօգնության վարորդները, ովքեր բողոքի ակցիա են կազմակերպել։
Մինչ նրանք իրենց դժգոհություններն էին հայտնում լրագրողներին՝ բարձրաձայնելու համար, Շտապ օգնության կանչ գրանցվեց։ Որպեսզի որևէ դժբախտ պատահարի պատճառ չդառնան՝ վարորդները որոշեցին գնալ կանչին, սակայն բանալիներ չգտան։
Պարզվեց, որ ինչ-որ մեկը բանալիները հավաքել է։
Հասկանալու համար, թե ինչ է լինելու վարորդների ճակատագիրը, և որտեղ են բանալիները, լրագորղներն անմիջապես տեղում կապ հաստատեցին «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ։
Վերջինս նշեց, որ ծանր աշխատանք է նորմալ է Շտապօգնության համար։
«Աշխատավարձ բարձրացնողը ես չեմ, եթե նախարարությունը կգտնի, որ պետք է բարձրացնել՝ կբարձրացնի»,-ասաց Թագուհի Ստեփանյանը։
Դիտարկմանը, որ վարորդները չկարողացան գնալ կանչի, քանի որ բանալի չկար՝ Ստեփանյանը նկատեց․
«Այդ մեքենաներով կաշխատեն նրանք, ովքեր ունեն ցանկություն»։