Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Քաղաքականություն

Հանրահավաք՝ ինչի՞ մասին. Վահե Հովհաննիսյան

Ընդդիմադիր համակարգերից կցկտուր արտահոսքեր են տրվում առաջիկայում սպասվող հանրահավաքի մասին։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նկատելի անհստակությունը, սակայն, մատնում է, որ մի շատ կարևոր բան պարզ չէ. դա լինելու է հանրահավաք ինչի՞ մասին, ինչի՞ն դեմ կամ ինչի՞ն կողմ։ Փաստաթղթերի՞, որոնց բովանդակությունը չգիտենք, պրոցեսը կազմակերպող միջնորդի՞, բանակցությունների՞ (բայց այդ դեպքում ի՞նչ ենք առաջարկում), Նիկոլի՞, որը միայնակ տնօրինում է ողջ ազգի ճակատագիրը։

Իհարկե, եթե լինի հանրահավաքի օր, ժամ, զգալի թվով մարդիկ կգնան. հրապարակը կլցվի, ինչպես մեկ տարի առաջ։ Մարդիկ կգնան, որովհետև որպես քաղաքացի զգում են անհանգստություն. ինչ-որ շատ կարևոր բան մեր հայրենիքը կորցնում է։

Հարթակը կարող է մատուցել Նիկոլի արածների ողջ ողբերգական տարեգրությունը և նրան կոչել ուղիղ մեկ տարի շրջանառվող բառացանկից ցանկացածով։ Իհարկե, կարելի է բացականչել նաև՝ Շուշին մերն է լինելու և այլն, բայց ինչի՞ կբերի այդ ամենը, ո՞րն է լինելու հաջորդ օրվա անելիքը։

Իհարկե, հարթակը կարող է ավելի ռադիկալ դառնալ ու հայտարարել, որ թույլ չի տա Ադրբեջանի հետ որևէ համաձայնություն՝ ոչ մի դեմարկացիա, ոչ մի դելիմիտացիա, ոչ մի բանակցություն, Թուրքիայի հետ ոչ մի հարաբերություն, ոչ մի ապաշրջափակում և այլն։ Գուցե դա արժանանա հրապարակի առաջին շարքերի հավանությանը, բայց հասարակության ավելի գիտակից ու ավելի լայն շերտերը դրանից անմիջապես հետո, թեկուզ՝ շշուկով, բայց համատարած հարց են տալու. իսկ այլընտրանքը ո՞րն է, իսկ ի՞նչ եք դուք առաջարկում։ Սա կբերի հասարակության և հարթակի խզվածությանը։

Արժանապատվության հանրահավաք

Նոյեմբերի 9-ի նախաշեմին, այնուհանդերձ, կա´ մի գաղափար, որի դրոշի տակ պետք է հանրահավաքի հրավիրել մարդկանց։ Դա արժանապատվության գաղափարն է։ Մի կողմ ենք թողնում բոլոր փաստաթղթերը։

Պարտվել պատերազմում՝ չի նշանակում պարտվել որպես ազգ, չի նշանակում, որ մեր ազգային արժանապատվությունը կարող են վիրավորել։ Եթե մենք արժանապատվության գաղափարի տակ հարյուր հազարներով դուրս ենք գալիս փողոց, դա նշանակում է, որ մենք չենք ընդունելու մեր արժանապատվությունը վիրավորող զարգացումներ։։ Մենք պետք է լինենք պրագմատիկ և ընդունենք, որ պատերազմից հետո նոր իրողություն է, ու փաստաթղթերը կարող են լինել մեղմ ասած ոչ հաճելի, բայց դրանք չպետք է հատեն արժանապատվության սահմանը։

«Նոյեմբերի 9»-ի հանրահավաքի կենսունակ ուղերձը պետք է լինի.

Հայաստանը պատրաստ է խաղաղ բանակցությունների, դժվար լուծումների, բայց ազգային արժանապատվության ստորացմանը՝ ոչ։

Մենք, որպես ընթացիկ սերունդ, պետք է կարողանանք արժանապատվության դրոշի տակ միավորվել՝ մոռանալով իռացիոնալ բոլոր կոչերը՝ Սևրի պայմանագիրը, Վուդրո Վուլսոնին, Ստալինի որոշումը, Մինսկի խմբին, եվրոպական որևէ խորհրդարանականի հուզական խոսքը և մյուսներին։

Այն օրը, երբ մենք հարյուր հազարներով փողոցում լինելով՝ կարձանագրենք մեզ և աշխարհի համար, որ մենք ազգային արժանապատվության հենքի վրա ենք, իրավիճակը կսկսվի փոխվել՝ թե´ ներսում, թե´ դրսում։ Դա կարող է դառնալ ընտրազանգվածների միջև երկխոսության նոր կետը, ինչից հետո հնարավոր կլինի խոսել, լսել իրար ու հասկանալ, որ մի հրեշավոր ուժ մեզ բաժանել է սևի ու սպիտակի, թշնամացրել բոլորին բոլորի հետ։

Մենք Արժանապատվության դրոշի տակ պետք է դուրս գանք փողոց՝ որպես ուղերձ

Միջնորդներին

Միջազգային հանրությանը

Հակառակորդին

Հարևաններին

Ինքներս մեզ

Արցախին

Հայկական աշխարհին

Չի բացառվում, որ անօրակարգ հանրահավաքն ավելի ազդեցիկ ու արդյունավետ կլինի, քան՝ մշակված օրակարգով ու անորոշ նպատակներով հավաքը։ Էլ չասած՝ չկշռադատված կոչերը։ Կարելի է անգամ լուռ հանրահավաք անել՝ պարզապես ասելու համար, որ մի ողջ ժողովրդի հնարավոր չէ պատահական մարդկանց միջոցով պատահական լուծումներ պարտադրել։ Գուցե լուռ հավաքին ավելի շատ մարդ ուզենա ներկա լինել, քան կգային ելույթներ լսելու նպատակով։ Սա կարող է լինել իրոք ակցիա, ընդվզում, համերաշխության ու վճռականության ցուցադրում։

Արժանապատվության հանրահավաքը պետք է ասի.

Մենք պատրաստ ենք արժանապատիվ խաղաղության, արժանապատիվ բանակցությունների, արժանապատիվ, թեկուզ՝ բարդ լուծումների, արժանապատիվ հեռանկարի։ Բայց մենք մեկ հոգու խաղալիք-պետություն չենք, պիտի դադարենք լինել այդպիսին։

Արժանապատվության ձայնը կարող է լինել այն բեկումնային պահը, որից պետք է ձևավորվի նոր պետական և հանրային վերնախավ։ Էժան էմոցիաների աճուրդը պետք է դադարեցնել՝ լինի այն կառավարության նիստերից, ԱԺ ամբիոնից, եթերից, թե հրապարակի հարթակից։ Արժանապատվություն ու պրագմատիզմ, գրագետ կառավարչական թիմեր ու գրագետ ծրագրեր. սա է վերածննդի բանաձևը։ Ու սա է նաև ազգային երազանքի նախապայմանը։