Հարավային Կորեան և ԱՄՆ-ը համատեղ զորավարժություններ են անցկացնում
Հարավային Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը սկսել են համատեղ զորավարժություններ։ Այս մասին KBS-ին հայտնել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության աղբյուրը։
Նշվում է, որ զորավարժությունները կտևեն հինգ օր։ Զորավարծությանը կմասնակցի մոտ հարյուր ինքնաթիռ, այդ թվում՝ հարավկորեական F-15K և KF-16 կործանիչներ և ամերիկյան F-16: Հանրապետության օդային հրամանատարությունից հրաժարվել են մանրամասներ հայտնել՝ ասելով միայն, որ զորավարժություններն ընթանում են «հավասարակշռված՝ պլանին համապատասխան»։
Վերջին տարիներին դաշնակիցները համատեղ վարժանքներ են անցկացնում կրճատված մասշտաբով` աջակցելու ԿԺԴՀ-ի հետ երկխոսությունը վերսկսելուն ուղղված դիվանագիտական ջանքերին: