Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցեց 5 միլիոնը
Նոյեմբերի 2-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը (COVID-19) հասել է 247 867 922-ի։ Առցանց վիճակագրության համաձայն՝ օրական աճը կազմել է 404 325։
Համաճարակի ողջ ընթացքում մահացել է 5,020,699 մարդ, ապաքինվել է 224,573,936 մարդ։
Վարակվածների թվով առաջատարը ԱՄՆ-ն է (46,931,284), 2-րդ տեղում Հնդկաստանն է (34,285,814), 3-րդը՝ Բրազիլիան (21,814,693), որին հաջորդում են Մեծ Բրիտանիան (9,097,311) և Ռուսաստանը (8,554,192):