Ադրբեջանը հետաքրքրված է պակիստանյան «JF-17» կործանիչների գնմամբ
Ադրբեջանը շահագրգռված է գնելու պակիստանյան «JF-17»Thunder կործանիչներ։ Այս մասին հայտարարել է Իսլամաբադում Ադրբեջանի դեսպանատան ռազմական կցորդ, գնդապետ Մեհման Նովրուզովը, հայտնում է «Report»-ը՝ վկայակոչելով«The Week»-ին։
«Պակիստանից «JF-17» Thunder ինքնաթիռների գնումը մեր օրակարգի առանցքային կետն է»,- ասել է Մ.Նովրուզովը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն աշխատում է Պակիստանի հետ՝ արդիականացնելու իր օդուժը և մտադիր է գնել «JF-17» կործանիչի «Block 3» մոդիֆիկացիան, որում արդիականացված են օդաչուի էլեկտրոնիկան և ռադիոտեղորոշիչ համակարգերը։