Ռուսաստանը եւս 25 կործանիչ է ուղարկել Թուրքիայի սահմանին
Թուրքական բանակի կողմից Սիրիայի հյուսիսում նոր լայնածավալ ռազմական գործողությունների նախապատրաստման մասին լուրերի ֆոնին Ռուսաստանն ընդլայնում է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում։
Վերջին մի քանի օրերի ընթացքում Ռուսաստանը Սիրիա է ուղարկել ևս 20 զինյալների։ Ռուսական աղբյուրների համաձայն՝ Թուրքիայի հետ սահմանից ընդամենը 4 կմ հեռավորության վրա գտնվող Կամիշլի ավիաբազա են ուղարկվել 4 ՄիԳ-29 կործանիչ, 5 Սու-35 կործանիչ և 12 Սու-34 կործանիչ։ Նախկինում բազայում տեղակայվել էին ռուսական չորս նոր Սու-35 կործանիչներ։ Հաղորդվում է նաև, որ Կամիշլի ավիաբազայում նկատվել է առնվազն երկու Ka-52 հարվածային ուղղաթիռ։
Բոլոր ինքնաթիռներն ուղարկվել են ռուսական բազաներից Իրանի և Իրաքի օդային տարածքով։ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը չի մեկնաբանում Սիրիա լրացուցիչ կործանիչներ ուղարկելը։