ԱՄՆ-ը և Հնդկաստանը խոշոր զորավարժություններ են անցկացնում Չինաստանի հետ սահմանին
Հնդկաստանի և ԱՄՆ-ի զինված ուժերը եռօրյա լայնածավալ զորավարժություններ են անցկացնում Արևելյան Լադախում՝ Չինաստանի հետ սահմանի մոտ։ Այս մասին հայտնում է Times of India-ն։
Համատեղ վարժանքների սցենարի համաձայն՝ հնդիկ և ամերիկացի դեսանտայինները գրավում են կամուրջը կեղծ թշնամու տարածքում և հարձակողական ուղղաթիռների աջակցությամբ ապահովում տանկային և մեքենայացված զորքերի հարձակումը։
Զորավարժությունները տեղի են ունենում բարձրադիր տեղանքում մինուս 20 աստիճան ջերմաստիճանի պայմաններում՝ հարյուրավոր զինվորականների մասնակցությամբ։ «Զորավարժությունների նպատակն է ազդանշան տալ Չինաստանին՝ զերծ մնալու Հնդկաստանի հյուսիսային սահմաններում լարվածությունը մեծացնելուն ուղղված գործողություններից»,-մեջբերում է թերթը։