Բուլղարիան զորքեր է ուղարկել Թուրքիայի հետ սահմանին
Բուլղարիան 350 զինծառայող է տեղակայել Թուրքիայի հետ սահմանին՝ ոստիկաններին օգնելու զսպել անօրինական միգրանտների աճող հոսքը։ Այս մասին bTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավար Գեորգի Պանայոտովը: Այս մասին գրում է Interfax-ը։
«Զինծառայողները այսօր ժամանել են բուլղարիա-թուրքական սահման՝ աջակցելու սահմանապահներին»,- ասել է նախարարը։ Պանայոտովը նաև ընդգծել է, որ սահմանին գտնվում է 40 միավոր տեխնիկա։
Նշվում է, որ ընթացիկ տարվա ընթացքում Բուլղարիայի սահմանը ապօրինի հատել է ավելի քան 6,5 հազար մարդ, ինչը 3 անգամ ավելի է, քան 2020 թվականի 9 ամսում երկիր մուտք գործած անօրինական ներգաղթյալների թիվը։