Ծննդյան միջոցառումը վերածվել է ծե ծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար
Մամուլ

Արարատի մարզում ՔՊ-ականներն իրար «միս են ուտում». իրար վրա «գործ են տալիս» իրավապահներին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ականների ջրերը մի առվով չեն հոսում ոչ միայն Երևանում, այլև՝ մարզերում: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կռիվ են գցել իշխանությունների «տանը», ամենուրեք իշխող «Քաղպայմանագրի» անդամները բաժանվել են հակամարտող թիմերի` չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ թեկնածուների հարցում:

Լարված իրավիճակ է Արարատի մարզում, որտեղ, կարելի է ասել, թշնամական հարաբերություններ են ձևավորվել նախկին ու ներկա մարզպետների՝ Գարիկ Սարգսյանի ու Ռազմիկ Թևոնյանի միջեւ: Նրանք մեկը մյուսից առաջ ընկնելով՝ իրար վրա «գործ են տալիս» իրավապահներին: Այդ գործերը, հավանաբար, կկոծկվեն ամենավերին մակարդակներով, քանի որ երկուսն էլ Փաշինյանի թիմակիցներն են, իսկ Փաշինյանը չի ցանկանա կորցնել նրանցից որեւէ մեկին՝ նոսրացնելով առանց այն էլ օր-օրի նոսրացող թիմակիցների շարքերը:

Այդ գործերը կբացվեն միայն ՔՊ-ականների՝ իշխանությունից հեռանալուց հետո: Ըստ մեր աղբյուրների, նախկին ու ներկա մարզպետները բավականին լուրջ մեղադրանքներ են ներկայացնում իրար: ՔՊ-ն Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրել է Գարիկ Սարգսյանին: Գործող մարզպետ Թևոնյանը, հավանաբար, ոչ միայն չի սատարի Սարգսյանին, դեռ մի բան էլ կխանգարի:

Գարիկ Սարգսյանը մինչ 2018-ի իշխանափոխությունը եղել է Նոր Կյանք համայնքի ղեկավարը: Չնայած այն ժամանակ «Քաղպայմանագիրն» ընդդիմադիր էր, սակայն այս համայնքում կարողացան ընտրություններում հաղթանակ տանել: Պետք է նշել, որ համայնքի ղեկավար եղած ժամանակ նա բավականին դրական վարկանիշ ուներ: Սակայն այդ վարկանիշը կտրուկ անկում ապրեց Արարատի մարզպետ դառնալուց հետո. նա սկսեց աղմկահարույց հայտարարություններ անել՝ դառնալով զավեշտի առարկա:

Պարզվեց, որ բոլորովին ի վիճակի չէ մարզը ղեկավարել, ապա սկսեց հալածել ժամանակին իրեն վատ վերաբերված համայնքապետերին, օրինակ` 2018-ին, երբ ճանապարհ էր փակում, նրանցից մի քանիսը փորձել էին դա արգելել և հայտնվել էին Գարիկի սև ցուցակում: Ուստի, նրան դժվար ընտրապայքար է սպասվում` խանգարելու է ոչ միայն գործող մարզպետը, այլև համայնքապետերը:

Գարիկի հույսը մարտունեցիներն են. Վեդիում մեծ թվով մարտունեցիներ են ապրում, իսկ նա նույնպես ծագումով մարտունեցի է: Նախկին ու ներկա մարզպետներն առաջիկա ՏԻՄ ընտրություններում ուզում են իրենց մարդկանց դարձնել մարզի խոշորացված համայնքների ղեկավար:

Կռվախնձորներից մեկը Մասիս խոշորացված համայնքն է: Իշխանության գործերն այստեղ բավականին վատ են: Նախ՝ բանակցել են նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի որդու հետ, այնուհետև՝ նախկին ոստիկանապետ Գագիկ Մխիթարյանի հետ՝ որդուն՝ Արտյոմ Մխիթարյանին առաջադրելու շուրջ: Վերջինս Գարիկ Սարգսյանի նախընտրած թեկնածուն է: Սակայն այդ թեկնածությունը հունից հանել է Թեւոնյանին, ով անգամ մի քանի ժամով հրաժարականի դիմում գրեց՝ պաշտոնից ազատվելու համար: Նրան համոզեցին դիմումը հետ վերցնել եւ ընդառաջեցին` առաջադրելով ԵԿՄ Մասիսի տարածքային կառույցի ղեկավար Սայեն Հայրապետյանին՝ Մասիսի Սայադին, որի թեկնածությունը լուրջ դժգոհություններ է առաջացրել ՔՊ-ականների շրջանում:

Մասիսում շրջանառվում էր նաեւ ՔՊ տարածքային կառույցի ղեկավար Ժորա Զուրաբյանի անունը: Երբ ՔՊ-ականներն իմացել են, որ իրենց ցուցակը գլխավորելու է Սայադը, Մասիսի շտաբում մեծ վիճաբանություն է եղել, հիմնական կորիզը դուրս է եկել գործընթացներից՝ Սայադին ու մարզպետին թողնելով միայնակ: Մասիսի Սայադը դարձել է Թեւոնյանի մարդը այն բանից հետո, երբ Թևոնյանը դարձել է մարզպետ: Մասիսցիներն ասում են, որ Սայադը շուտ կողմնորոշվող մարդ է, միշտ կարողանում է իշխանության կողմը թեքվել, կարողացել է լավ հարաբերություններ հաստատել նաեւ Թեւոնյանի հետ:

ՔՊ-ականներն ասում են, որ Սայադը հազար ու մի քաղաքական ճամբար ու շապիկ է փոխել․ որտեղ կշեռքի նժարը ծանր է, թեքվում է այդ կողմ։ Ժամանակին եղել է ակտիվ ՀՀԿ-ական, հետո՝ ակտիվ ԲՀԿ-ական: Սակայն, ըստ Մասիսում շրջանառվող լուրերի, փողերի հետ մաքուր չաշխատելու համար հեռացվել է ԲՀԿ-ից:

Ասում են, որ մինչ 2008 թվականի մարտիմեկյան դեպքերը մշտապես եղել է Մանվել Գրիգորյանի մերձակայքում, փորձել նրա հետ լավ հարաբերություններ ունենալ: Այնուհետեւ նրա դեմ քայլեր է ձեռնարկել, երբ ԵԿՄ-ն 2008-ին միացել է Լևոն Տեր-Պետրոսյանին: Հետո տեսնելով, որ Մանվելը նորից մնաց իշխանության հետ, սկսել է կրկին սիրաշահել նրան: ՔՊ-ականներն ասում են. «Սայադը գրագետ չէ, չի կարողանում երկու բառ իրար կպցնել, նորմալ խոսել, նրանից ի՞նչ քաղաքապետ»: Կարծես թե ՔՊ-ական մյուս թեկնածուներն իմաստնության ակունքներ են…

Մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը, տեսնելով, որ մնացել են միայնակ եւ Մասիսում տանուլ են տալիս, իր մոտ է կանչել ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական բոլոր համայնքապետերին և պարտադրել՝ ՔՊ-ի ցուցակով առաջադրվել որպես ավագանու թեկնածուներ: Պարտադրել է նաեւ լավ աշխատել եւ ապահովել Սայադի հաղթանակը, հակառակ դեպքում վատ աշխատողներին սպառնացել է քրեական գործեր հարուցելով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում