Իրանը զգուշացրել է Թուրքիային
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ թուրք-իսրայելական հարաբերությունների մտերմացումը տարածաշրջանում լավ իրավիճակ չի խոստանում: Այս մասին հայտնում է sondakika.com կայքը:
Շաբաթվա մամլո ասուլիսի ժամանակ Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հուսեին Ջաբիր Էնսարին անդրադառնալով թուրք-իսրաելական հարաբերությունների մտերմացմանը, հայտարարել է, որ տասնամյակներ շարունակ իսլամական աշխարհի դեմ պատերազմ մղող, Պաղեստինում բազմաթիվ ահաբեկչական գործողություններ կատարած պետության և Թուրքիայի միջև մտերմությունը տարածաշրջանում նոր վտանգավոր ռիսկեր է առաջացնում:
Խոսելով Հյուսային Իրաքում թուրքական զորքի տեղադրման մասին` խոսնակը հայտարարել է, որ ահաբեկչության դեմ ուղղված ամեն տեսակի քայլ չպետք է վնաս հասցնի պետությունների ազգային անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը:
«Իրաքում և Սիրիայում Թուրքիայի կատարած հակաահաբեկչական գործողությունները նախապես պետք է համակարգված լինեն: Առանց համակարգման ցանկացած քայլ անընդունելի է Իրանի համար»,- հայտարարել է խոսնակը: