Լավրովը և Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երկուշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերի քաղաքական-դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակականության կարևորությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին։
Նշվում է, որ կողմերը քննարկում են ունեցել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման, Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հարցերի շուրջ։