Մենք գիտենք, որ արտոնյալների արտոնյալ զավակներն են ոչ սթափ վիճակում մեքենա վարում
«Ոչ մի բան այնքան ջանադիր չէր արվում, ինչպես առավոտները տեսնում էինք, թե ինչքան ջանադրությամբ էին թարմացնում հոծ գծերը, որովհետև ամեն հոծ գծի հետ մեկ միլիմետրանոց կանտակտը անվադողի 5000 դրամ էր»:
Այս մասին այսօր ԱԺ նիստի Ճանապարհային երթևեկության խախտումներին վերաբերող օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
«Հույս ունեմ, որ մեր վարորդները գոնե նախատոնական օրերին իրենց երազներում հոծ գիծ չեն տեսնի», -հայտարարեց Զոհրաբյանը, հավելելով, որ հաջորդ նստաշրջանում իրենք նախագիծ կներկայացնեն, որով առաջարկելու են ավելի ցածրացնել ճանապարհային խախտումների համար առաջարկվող տուգանքներ:
ԲՀԿ առաջնորդն ընդգծեց, որ իրենք տեղյակ են, թե ովքեր են այն արտոնյալների արտոնյալ զավակներն, ովքեր ոչ սթափ վիճակում մեքենա են վարում ու խախտումներ կատարում:
Թեև Զոհրաբյանի գնահատմամբ՝ իրենց ներկայացրած առաջարկն ավելի խիստ էր, սակայն նա տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն կողմ կքվեարկի առաջարկվող փոփոխություններին: