Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 1071 նոր դեպք. 51 մարդ մահացել է
Նոյեմբերի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1071 դեպք, որոնցից 1641-ն` առողջացած, 6379 -ը` մահվան ելքով, այլ պատճառով մահվան դեպքերը 1299 -ն են:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 30 978 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 110 256 թեստավորում: Երեկ կատարվել է 12 835 թեստավորում։
Այսպիսով` մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 1071 նոր դեպք, 51 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 4 դեպք, երբ անձն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, բայց մահը վրա է հասել այլ պատճառով։