Ասադի այցն Իրան կուղեկցեն ռուսական 4 կործանիչներ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սիրիական ճգնաժամի ընթացքում երկրորդ պաշտոնական այցն է կատարելու: Թուրքական sondakika.com կայքի տեղեկություններով այս ամսվա վերջին կամ հունվարի սկզբին Բաշար Ասադը մեկնելու է Իրան: Նրա ինքնաթիռն ուղեկցելու են 4 ռուսական ռազմական օդանավեր` ապահովելու Ասադի անվտանգ թռիչքը:
Աղբյուրի պնդմամբ` թռիչքի համար ռուսական կողմը համաձայնություն է ձեռք բերել ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հետ, Իրաքի օդային տարածքով անվտանգ թռիչքի համար:
Հիշեցնենք, որ սիրիական ճգնաժամի ընթացքում Ասադի առաջին միջազգային այցելությունը եղել էր անցած տարվա հոկտեմբերին Ռուսաստան: