Հայաստան-Հս․ Մակեդոնիա․ տոմսերը վաճառքում են, բայց որոշակի սահմանափակումներով
Այսօր մեկնարկում է ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ նոյեմբերի 11-ին կայանալիք Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը https://tickets.ffa.am կայքում։
Հյուսիսային, Հարավային - 2000 դր.
Արևելյան - 5000, 6000 դր.
Արևմտյան - 10000 դր.
Այս հանդիպման տոմսերի վաճառքը տոմսարկղում կմեկնարկի հաջորդ շաբաթ
Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնակացում անցնելուց հետո
Անձնագրային նույնականացում իրականացվելու է նաև Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում
Մեկ անձը կարող է գնել ոչ ավել քան երկու տոմս
Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո, խնդրում ենք սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ձեր էլեկտրոնային տոմսը կամ QR կոդը հանդիսանում են նաև 10% զեղչի մեկանգամյա կտրոն՝ ՀՖՖ պաշտոնական խանութից (հասցեն՝ Խանջյան 27/1) գնումներ կատարելու համար։
Հայաստան - Գերմանիա հանդիպման տոմսերի օնլայն վաճառքը կսկսվի երկուշաբթի՝ նոյեմբերի 1-ին