Մեծահարուստներից մեկն առաջարկել է Իջևանի Ասլանյան փողոցը վերանվանել Փաշինյանի անունով. այդ փողոցում է տեղադրված Փաշինյանի արձանը
Սապոնվելու հերթական քայլը։ Այսպես է գրել ֆեյսբուքյան իր էջում Ոսկան Սարգսյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի արձանի տեղադրման նոր տարածքին։
«Իջեւան քաղաքի մեծահարուստներից մեկը, ով քաղաքի կենտրոնում բազում օբյեկտներ ունի, առաջարկել է Իջեւան քաղաքի Ասլանյան փողոցը վերանվանել Նիկոլ Փաշինյանի անունով։ Այդ փողոցում է գտնվում Նիկոլ Փաշինյանի հայրական տունը, ուր նա մեծացել է։
Այդ փողոցում է տեղադրված Նիկոլ Փաշինյանի արձանը, այն նորոգել են Իջեւանի հարավային մուտքին անհայտ անձի կողմից արձանը գլխատելուց հետո:
Իջեւանում ասում են, որ նույն մեծահարուստի փողերով է կատարվել գլխատված արձանի վերանորոգումը։ Դեռ հայտնի չէ, թե նշված փողոցի բնակիչները ինչպես են վերաբերում իրենց հայրենակից, անվանի երկրաբան, ակադեմիկոս Աշոտ Ասլանյանի փողոցը վերանվանելու նախաձեռնությանը»,-գրել է Սարգսյանը։
