Խի՞ թողեցիր հավերժ տառապյալ, ինձ՝ որբ, քրոջդ՝ անեղբայր, մենք քո կարիքն ունենք, Տղես․ Աստղ Գալեյան (ֆոտո)
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր ու որդու արխիվային լուսանկարը, որն արված է Հադրութում։ Հիշեցնենք, որ Մխիթարը ծառայությունն անցկացրել է Հադրութում, որը պատերազմի ընթացքում օկուպացվեց թշնամու կողմից։
Աստղ Գալեյանը լուսանկարին կից գրել է․
«Չգիտեմ Տղես, բայց էսօր հատկապես զգում եմ կարիքդ, գոռալ, լացել, ոչինչ չի օգնում։ Գիտեմ թեկուզ ասել ես «մամ, էլ չասես թիկունքդ դատարկ ա», բայց իրոք դատարկ ա, հոգիս ցավում ա, չեմ կարողանում պայքարել էս ցավի դեմ։ Խի՞ Տեր Աստված, խի՞ թողեցիր հավերժ տառապյալ, ինձ՝ որբ, քրոջդ՝ անեղբայր, մենք քո կարիքն ունենք, Տղես»։
