Մահացել է Время ծրագրի հայտնի հաղորդավար Իգոր Կիրիլովը
Մահացել է խորհրդային և ռուս հայտնի հաղորդավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իգոր Կիրիլովը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, վերջինս մահացել է կյանքի 90-րդ տարում:
«Այսօր վախճանվել է Իգոր Կիրիլովը: Մեր լեգենդար կոլեգան, ավագ ընկերը, շատերի համար իրական ուսուցիչ: Ավելի քան 20 տարի նա վարել է Время ծրագիրը: Նա դարձել է խորհրդային հեռուստատեսության ժամանակաշրջանի մարմնավորումը»,-եթերում ասել է ՌԴ Առաջին ալիքի հաղորդավարը:
«Իգոր Կիրիլլովի կերպարն անմիջապես հայտնվում է մեր աչքի առաջ՝ «հաղորդավար» բառի հիշատակման ժամանակ: Նա դարձավ, թերեւս, ամենաճանաչված հաղորդավարը, ով անձնավորեց խորհրդային հեռուստատեսության դարաշրջանը: Մահվան պատճառի մասին չի հաղորդվում։
Մահվան պատճառը չի հաղորդվում, սակայն Կիրիլովի օգնականի տվյալներով՝ վերջինս մահացել է տարիքային քրոնիկ հիվանդությունների պատճառով:
«Նա, ինչպես բոլոր տարեցները, ուներ տարիքային խրոնիկական հիվանդություններ»,- ասել է նա ՏԱՍՍ-ին։