Սիրիան հայտարարել է Գոլանի բարձունքներից հրթիռային հարձակման մասին
Սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղում հարձակումը Գոլանի բարձունքներից, հայտնում է Սիրիայի պետական հեռարձակման գործակալությունը։
Ավելի վաղ սիրիական պետական լրատվամիջոցները հայտնել էին, որ պայթյունների ձայներ են լսվել Դամասկոսի արվարձաններում։ «Մեր հակաօդային պաշտպանության համակարգերը Գոլանի բարձունքից հետ են մղում հարձակումը Դամասկոսի մատույցներում»,- գրում է գործակալությունը։
Հրամանատարության հայտարարության մեջ ասվում է, որ իսրայելական հարվածի հետևանքով վիրավորվել է երկու զինվոր։