Էլիզաբեթ II-ը կհանգստանա ևս երկու շաբաթ
Բժիշկները Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդին խորհուրդ են տվել երկարաձգել հանգիստը մինչև երկու շաբաթ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հաղորդվում է, որ բժիշկները նորին մեծությանը խորհուրդ չեն տալիս պաշտոնական այցեր կատարել և հորդորում են բոլոր հանդիպումներն անցկացնել առցանց։
Ավելի վաղ Բուքինգհեմյան պալատը հայտարարել էր, որ բժիշկների առաջարկությամբ միապետը չի մասնակցի Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի համաժողովին, որը բացվում է հոկտեմբերի 31-ին Շոտլանդիայի մայրաքաղաքում։