Խոզի գրիպի իրավիճակը վերահսկելի է. գլխավոր ինֆեկցիոնիստ
«Հայաստանում խոզի գրիպի վտանգավոր շեմի մասին խոսելն ավելորդ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը, հիշեցնելով, որ այս տարի Հայաստանում խոզի գրիպի երեք դեպք է արձանագրվել:
Գլխավոր ինֆեկցիոնիստը չբացառեց, որ Հայաստանում խոզի գրիպի դեռևս չհայտնաբերած դեպքեր լինեն. խոզի գրիպը Հայաստան է թափանցել Իրանից, որտեղ մի քանի նահանգներում տարածված է գրիպի այս տեսակը: Դրա հետևանով շուրջ 50 մահվան դեպք է գրանցվել:
Ա. Ասոյանը շեշտեց, որ իրավիճակը Հայաստանում վերահսկելի է, ուղղակի անհրաժեշտ է գրիպի ախտանշանների դեպքում դիմել բժշկի:
Ինչ վերաբերում է սովորական գրիպին, ապա ըստ բանախոսի նախորդ տարվա համեմատ, այս տարի գրիպի դեպքերը շատ չեն, սակայն փետրվարին կանխատեսեց գրիպի մեծ ալիք: