Բանտը, որտեղ նստած է Սահակաշվիլին, ժամանել են հատուկ ջոկատայիններ
Հատուկ նշանակության ջոկատի բրիգադը և շտապօգնության մեքենան մտել են Ռուսթավիի թիվ 12 քրեակատարողական հիմնարկի տարածք, որտեղ բանտարկված է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Այս մասին հայտնում է «Pirveli» հեռուստաընկերությունը։
Շաբաթ օրը ավելի վաղ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել էր, որ իր տեղեկություններով՝ արդեն մեկ ամիս բանտում հացադուլ իրականացնող Սահակաշվիլին ընտրությունների օրը կփորձի լուր տարածել, որ իրեն վատ է զգում։
Ընդգծենք, որ Վրաստանում այսօր տեղի է ունենում ընտրությունների երկրորդ փուլը։