ԱՄՆ-ը հաստատել է «Pfizer» պատվաստանյութը՝ 5-11 տարեկան երեխաների պատվաստման համար
ԱՄՆ դեղերի վարչությունը հաստատել է «Pfizer-BioNTech» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հինգից 11 տարեկան երեխաների համար։
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը վերջնական որոշում պետք է կայացնի նոյեմբերի 2-ին։
Pfizer-ը և «BioNTech»-ը հայտնել են, որ իրենց «COVID-19»-ի դեմ պատվաստանյութն ավելի քան 90%-ով արդյունավետ է 5-ից 11 տարեկան երեխաներին կորոնավիրուսից պաշտպանելու համար։ Դեղը նախատեսում է երեք շաբաթվա ընդմիջումով երկու ներարկում։