Չինաստանում հաստատվել է «COVID-19»-ով վարակների թվի ռեկորդ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Առողջապահության ազգային հանձնաժողովի տվյալներով՝ սեպտեմբերի 16-ից ի վեր վերջին մեկ օրվա ընթացքում Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակների ռեկորդային քանակ։
Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է վարակման 78 նոր դեպք, սեպտեմբերին այս ցուցանիշը կազմել է 84։
Ընդգծենք, որ Չինաստանը շարունակում է իր երկրում իրականացնել քաղաքացիների պատվաստումն արագ տեմպերով։