Դու և՛ տոն գողացող եք, և՛ ժպիտ, և՛ երջանկություն․ Աբգարիս եղբայրները, քույրերն այլևս այսպես չեն կարող ժպտալ․ Գեղամ Նազարյան (ֆոտո)
Վարչախմբի ներկայացուցիչները նեղսրտում են, երբ ասում եմ դուք տոն գողացող եք։ Դուք ոչ միայն տոն գողացող եք, այլ նաև ժպիտ։ Դուք ժպիտ գողացաք ոչ միայն հերոսների ծնողներից, այլ նրանց տասնյակ հազարավոր եղբայրներից ու քույրերից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
«Աբգարիս եղբայրները, քույրերն այլեւս այսպես չեն կարող ժպտալ։ Իհարկե, ժպտալու են, անգամ ծիծաղելու են, բայց այսպես, ինչպես այս լուսանկարում է, չեն ժպտալու։ Ու այսքանից հետո ասում եք, թե ոնց ենք տոն գողացող։ Ահա այսպես։ Ե՛վ տոն գողացող եք, և՛ ժպիտ, և՛ երջանկություն։
Պատերազմ. Օր 33»։
