Այսօր երեկոյան կվառվեն մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը
Մայրաքաղաքում Ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը կազդարարվի դեկտեմբերի 21-ին` ժամը 19:30-ին, Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի լույսերի միացումով:
Միաժամանակ կմիացվի մայրաքաղաքի արտաքին տոնական լուսավորությունը, որով էլ կազդարարվի տոնական միջոցառումների մեկնարկը։
Տարվա հիմնական խորհրդանիշ գույնն է լինելու մուգ կարմիրը, ինչն ընդգծվելու է նաեւ քաղաքի տոնական ձեւավորումներում:
Մայրաքաղաքում ամանորյա միջոցառումները կամփոփվեն հունվարի 13-ին՝ երեկոյան ժամը 20:00-ին՝ «Իմ հին ու նոր Նոր տարի» ծրագրով: