Մակրոնը էներգակիրների գների հետ կապված իրավիճակում հանդես է եկել ի պաշտպանություն Ռուսաստանի
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Financial Times»-ին տված հարցազրույցում ասել է, որ ոչ մի ապացույց չի տեսնում, որ Ռուսաստանը շահարկում է էներգակիրների գները։ Նախագահի խոսքով, մոտ ապագայում դժվար թե հնարավոր լինի էապես իջեցնել գները, ուստի հիմնական խնդիրն է ձմռան նախաշեմին խուսափել մատակարարումների ընդհատումներից և վառելիքի գների հետագա թանկացումից։
Այդ նպատակով նա կոչ է արել «G20»-ին համակարգել էներգիա մատակարարողների և սպառողների գործողությունները: Վերջին ամիսներին եվրոպական գազի շուկան լուրջ տատանումներ է ապրել։ Դեռ օգոստոսի սկզբին գազը վաճառվում էին հազար խորանարդ մետրի համար 515 դոլարով, սակայն սեպտեմբերի վերջին դրանք ավելի քան կրկնապատկվեցին, իսկ հոկտեմբերի 6-ին դրանք հասան մինչև 1937 դոլար պատմական առավելագույնին:
Դրան հաջորդեց գնի անկումը, սակայն գները շարունակում են մնալ բարձր մակարդակի վրա։ Էներգիայի մյուս աղբյուրները նույնպես թանկանում են, այս ամենը հանգեցնում է էլեկտրաէներգիայի թանկացմանը Եվրամիության բնակիչների համար։