Գագիկ Ծառուկյանին ձեռնաշղթաներով և ոստիկանների ուղեկցությամբ ՔԿ-ից տարան բանտ․ հավաքվածները ծափահարում էին նրան (տեսանյութ)Աշխատատեղերի թիվը 2017-ի հունիսի համեմատ աճել է 301 978-ով․ Պապոյան
Ինձ թույլ չտվեցին լինել Ծառուկյանի պաշտպանը, հեռացրին վարույթից, ապօրինության գագաթնակետն է․ պաշտպան (տեսանյութ)
Հայաստանի անձնագիրը Henley & Partners-ի վարկանիշում 73-րդն է. ԶաքարյանԻրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. ԱբովյանՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԼևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպն էր. թե դա ինչ ասելու բան էր. Ասլանյան (տեսանյութ)Պաշտոնական գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ․ Սիրանուշ Սահակյան
Ինչպես է երեկ զինվորը կյանքից զրկվել․ նոր մանրամասներ
Զախարովան արձագանքել է Զելենսկու կադրային փոփոխություններինԱրագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգությանԱՄՆ-ի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներինՆույնիսկ դավաճանն ու ուրացողը, մարդասպանն ու հանցագործն են իրենց ավարտուն հանցանքը համարում հաղթանակԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ
Մեքենան հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում
Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ. Տիգրան ԱբրհամայանՌուբիոն Իրանի վերաբերմունքը ԱՄՆ-ի հետ բանակցությունների նկատմամբ անլուրջ է անվանելԿյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր՝ տան միակ որդինԻրանական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Քուվեյթում գտնվող ամերիկյան բազայի վրա
Գագիկ Ծառուկյանին ձեռնաշղթաներով բերեցին քննչական մարմին (տեսանյութ)
Տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբԵրևանում սպшնվել է Ինդոնեզիայի քաղաքացի
Հայաստանի բուհերում շուրջ 3100 տեղ թափուր է մնացել. ինչով է սա պայմանավորված
Ռուսաստանում Wildberries-ի պահեստները կրկին հարձակման են ենթարկվել. կան վիրավորներՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. Նիկոլ Փաշինյանը դժգոհ է նաև Արմեն Սիմոնյանի աշխատանքից. «Ժողովուրդ»Ուկրաինական անօդաչուների հարձակումների հետևանքով հրդեհ է բռնկվել Կրասնոդարի Արմավիրի նավթի պահեստում
Լոռու ՔՊ-ական մարզպետի էժանագին փիառն ու սուտը
Միխայիլ Դրապատին կդառնա Ուկրաինայի զինվшծ ուժերի նոր գլխավոր հրամանատարը․ ԶելենսկիԳուրգեն (Գագիկ) Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում. «Ժողովուրդ»Լուկաշենկոն հանձնարարել է բերքահավաքի ժամանակ «գլուխ պահողներին» ուղարկել բանակ, պաշտոնյաներին էլ տանել կոմբայնով բերք հավաքելու5 տարի անց կրկին վերաբացվել է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը. «Ժողովուրդ»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում այրվել է խոտածածկույթՄԱԿ-ը հայտնում է՝ աշխարհում սովի մակարդակը նվազել է, սակայն վտանգները պահպանվում ենՍպիտակ տունը դժգոհ է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար նշանակելու կապակցությամբԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ ՌովերսինՎահան Կոստանյանը Կանադայի Սենատում քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնումըՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԾառուկյանն ու իրանցին առերեսվեցին, ցուցմունքների մեծ մասը սուտ էր, դա ցույց ենք տվել. պաշտպան (տեսանյութ)Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկԼարված մթնոլորտ՝ ՔԿ-ի դիմաց, ոստիկանները չեն կարողանում տեղ ազատել, որ Ծառուկյանին ՔԿ-ից տանեն (տեսանյութ)Հայտնի են Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքը ներկայացնող պատգամավորներըՌուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններիցԱղոթում ենք Հայաստանի և Ամենայն հայոց կաթողիկոսի համար․ մետրոպոլիտ ԱնտոնիոսՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումներըԳարիկ Սարգսյանը լքում է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը, վերցնում է պատգամավորական մանդատը
Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտե
Ժամանակն է հեռանալու. նա կnրծանում է ֆուտբոլը. Տեբասը՝ Ինֆանտինոյի մասին
Մամուլ

Գոռգոռալով ու մեղքը այլոց «գրպանը գցելու» փորձերով իրականությունից շատ հեռու չես փախչի․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Այն, որ իշխանություններն այլևս ընդունակ չեն պաշտպանելու Հայաստանի ու Արցախի շահերը, երևում է ամեն օր ու ամեն ժամ։ Այս ընթացքում չի եղել մի դեպք, երբ իշխող ուժը նախաձեռնի կոշտ դրույթներ պարունակող հայտարարության տեքստ, որով կդատապարտվեն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի ոտնահարումը և հանցագործությունները արցախահայության նկատմամբ։ Փոխարենը իշխանությունները և հատկապես խորհրդարանում ներկայացված իշխող խմբակցության ներկայացուցիչները ավելի շատ կենտրոնացած են ընդդիմության «պորտը տեղը դնելու», քան թշնամուն հակադարձելու և Հայաստանի շահերն առաջ տանելու հարցում։ Իսկ ավելի ճիշտ՝ իշխանությունները որևէ կերպ ցանկություն չունեն Ադրբեջանի գործողություններին դիմադրող քայլերի անցնել։

Օրինակ՝ օրերս ԱԺ նիստում չընդունվեց հրատապ թեմայով քննարկման արդյունքում առաջարկվող «Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը, որի ընդունումն իշխող խմբակցությունն ուղղակի տապալեց՝ չմասնակցելով քվեարկությանը։ Ընդ որում, ուշագրավ է, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հեղինակած հայտարարության նախագիծը ոչ միայն դատապարտում էր Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, այլև արձանագրում արցախահայության՝ իր պատմական տարածքում ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացման և Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիայի անհրաժեշտությունը։ Եվ պատահական չէ, որ ադրբեջանական մամուլը բավական ոգևորությամբ ընդունեց ՔՊ-ականների այդպիսի դիրքորոշումը՝ նշելով, թե նրանք կանխեցին, որ Հայաստանի խորհրդարանում հակաադրբեջանական հայտարարություն ընդունվի։

Մյուս կողմից՝ տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի և ՀՀ իշխանությունների մոտեցումները համընկնում են բազմաթիվ հարցերում, հատկապես երբ հարցը վերաբերում է Հայաստանի ընդդիմությանը։ Տեսեք՝ Ալիևը Հայաստանի ընդդիմությանն անվանում է ռևանշիստներ՝ պարբերաբար հայտարարելով, թե հանկարծ չփորձեն քայլեր ձեռնարկել առկա իրերի դրությունը փոխելու ուղղությամբ։ Ընդդիմությանը ռևանշիստներ են անվանում նաև ՔՊ-ականները, իսկ Փաշինյանն ընդհանրապես յուրաքանչյուր առիթով հոխորտում է ընդդիմության վրա:

Այնինչ, երբ խնդիրը հասնում է Ալիևին արձագանքելուն, ապա նույն Փաշինյանը դառնում է ձկան պես լուռ ու «լեզուն կուլ է տալիս»։ Վերջին օրերին խորհրդարանում ընթացող քննարկումներն ու ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը ցույց տվեցին, որ իշխանության ներկայացուցիչների սանձարձակությունը այլևս չափ ու սահման չի ճանաչում։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո տևական ժամանակ բունկերներում ու այլ «ապաստարաններում» թաքնվածները գնալով ավելի ու ավելի ցինիկ են դառնում: Իսկ Փաշինյանն ընդհանրապես անցնում է կոռեկտության բոլոր սահմանները, կոնկրետ չի պատասխանում իրեն ուղղված հարցերին, փորձում է խուսափել հստակ պարզաբանումներից և մանիպուլյացիաներով, վիրավորական արտահայտություններով ու անիմաստ բառախաղերով փորձում է մոլորեցնել հանրությանը։

Ըստ այդմ, իշխանություններին թվում է, որ ինչքան շատ մեղադրանքներ ուղղեն ընդդիմության ու հատկապես «նախկինների» հասցեին, դրանից իրենց արածները, իրենց մեղքով երկրին բերված փորձանքները մոռացվելու են։ Բայց դա ընդամենը ինքնախաբեություն է, քանի որ գործողների ու նախկին իշխանությունների ժամանակ եղած իրավիճակներն ուղղակի անհամեմատելի են։ Օրինակ՝ Փաշինյանն իր ձախողումները քողարկելու համար հայտարարում է, թե նախկին իշխանությունների ժամանակ է Արցախը դուրս մնացել բանակցություններից, հենց նրանք են բանակցել Արցախի 72 տոկոսը հանձնելու շուրջ և այլն։

Բայց, իրենց բոլոր ակնառու թերություններով հանդերձ, նախկին իշխանությունները, ինչ էլ որ բանակցել են, կարողացել են արդյունքում ամրացնել մեր պետականությունը և ապահովել Արցախի ամբողջականությունը, Արցախի ու Հայաստանի լիարժեք անվտանգությունը։ Ավելին, նրանց ժամանակ նույնիսկ որևէ խոսք չի գնացել Շուշիի ու Հադրութի մասին։ Եվ եթե անվտանգության գոտի համարվող տարածքներից էլ որոշ զիջումներ լինեին, ապա դրա փոխարեն պետք է քննարկվեր Արցախի կարգավիճակի հարցը՝ ընդհուպ մինչև ինքնորոշման իրավունքի լիատակար իրականացում։ Դրա հետ մեկտեղ, Փաշինյանը պարբերաբար նշում է, թե նախկիններն ընդամենը ժամանակ են շահել։ Կարողացել են, ժամանակ են շահել, ի վերջո, ընթացել են բանակցություններ, որտեղ միշտ էլ ադրբեջանական կողմը ավելի խեղճ դիրքերում է եղել:

Է, թող Փաշինյանը նույնպես ժամանակ շահեր, այլ ոչ թե ամեն ինչ տաներ բանակցային գործընթացի տապալմանը, որպեսզի Ադրբեջանը լեգիտիմացնի իր կողմից ռազմական ագրեսիայի սանձազերծումը։ Ու ընդհանրապես, ընդդիմությանը կապիտուլյանտ ու դավաճան անվանելով՝ Փաշինյանը չի կարող որևէ կերպ արդարացնել իր իշխանության տապալումները, քանի որ ոչ թե նախկինների, այլ անձամբ իր ստորագրությունն է դրված կապիտուլյացիոն փաստաթղթի տակ, անձամբ իր մեղքով են եղել հազարավոր զոհերը, անձամբ ինքն է կորցրել հայրենիքի զգալի մասը։ Ու կարծես թե հենց ինքն է պատրաստ առաջիկայում ստորագրություն դնել կապիտուլ յացիոն նոր փաստաթղթերի տակ։ Այնպես որ, գոռգոռալով ու մեղքը այլոց «գրպանը գցելու» փորձերով իրականությունից շատ հեռու չես փախչի...»

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։